ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1965թ. հունվարի 11-ին քաղաքի N 1 դպրոցից առանձնացված մեկական դասարաններով կազմավորվել է Ստեփանավանի N 4 ութամյա դպրոցը: 1965թ. նոյեմբերի 1-ից դարձել N 4 ութամյա-երկարօրյա: Մեկ տարի գործելուց հետո դարձել միջնակարգ դպրոց: Ի պատիվ հայ մեծ բանաստեղծ Թումանյանի վերանվանվել է Թումանյանի անվան N 4 միջնակարգ դպրոց:

Դպրոցը 1-ին շրջանավարտը տվել է 1969-1970 ուստարում: Դպրոցների միավորման շրջանում միավորվելով N 3 դպրոցի հետ վերանվանվել է Թումանյանի անվան N 3 դպրոց:

Դպրոցի առաջին տնօրեններից են եղել վաստակավոր ուսուցիչ Վաղինակ Սերգեյի Ամիրխանյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սարգսի Էլոյանը:

Դպրոցը ունի հարուստ լաբորատորիաներ, կահավորված կաբինետներ, մարզադահլիճ, բակում մարզահամալիր:

Դպրոցում մշտապես գործել է երիտասարդ ուսուցչի ակումբ, կազմակերպվել է տարածաշրջանային դասալսումներ, գիտագործնական կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, ավագ դպրոցի աշակերտական ակտիվ ակումբ նշանաբանը՝ «Յուրաքանչյուրս մեր չափով»:

2003թ. քաղաքի N 3 և N 4 դպրոցները վերամիավորվել են և դպրոցը վերանվանվել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան N 3 միջնակարգ դպրոց:

Դպրոցների վերամիավորումից հետո դպրոցի գործադիր տնօրեն է նշանակվել Սեդա Ժորայի Թունյանը: Փորձառու տնօրենի տարիների անխոնջ աշխատանքը, անսահման նվիրումն ու կազմակերպչական փայլուն ունակությունները բազմիցս գնահատվել են պետական ատյանների կողմից՝

պատվոգրեր, հավաստագրեր, հուշամեդալներ, կոչումներ, ոսկե մեդալ

2011-2012 ուստարում տիկին Թունյանն արժանացել է «Հանրապետության լավագույն տնօրեն» բարձր կոչմանը:

Դպրոցը 2004թ.-ից համագործակցում է «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց կազմակերպության հետ, դպրոց-կենտրոն է, որտեղ վերապատրաստվում են տարածաշրջանի դպրոցների ուսուցիչները և տնօրենները: