ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Սարդարապատի հերոսամարտ

Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում 19.04.2018թ. տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտին նվիրված դասղեկական բաց դաս 11 ա դասարանի աշակերտների մասնակցությամբ:

Աշակերտները ներկայացրին Սարդարապատի հերոսամարտի մանրամասները, Սարդարապատի հուշահամալիրը, որը ուղղորդվեց համապատասխան նյութերով պատրաստված տեսասահիկի, ֆիլմերի և երգի ցուցադրմամբ:

Որպես դասի ամփոփում աշակերտները անցկացրին խաղ-հարցում:Թեմայի շուրջ հարցերի միջոցով պարզվեց, թե որքանով է դասը ուսանելի հանդիսատես աշակերտնեևի համար:

Դասը կազմակերպել էր դասղեկ Սիրանուշ Սահակյանը:

Краски  осени

22  ноября  в   Степанаванской  старшей  школе  им.Ов.Туманяна  состоялось  общешкольное  мероприятие,посвященное  осени  под  названием<< Краски  осени>>.

Была  оформлена  сцена  яркими,осенними  цветами,гроздьяим  рабины,фруктами  и  овощами,ветками  осенных  деревьев.Висел  плакат:<<Унылая  пора!  Очей  очарованье!>>

Участвовало  26  учеников(VIII-XI кл.)

Ученики  декламировали  стихи  под  музыку  Шопена<<Осень>>,  под  музыку  пианино  и  скрипки.На  протяжени  всего  мероприятия  были  показаны  слайды  про  осень.

Организаторы  мероприятиия:

С.Микаелян

Л.Магтагян

 

 

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

 

2017թ. հոկտեմբերի 6-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ուսուցչի միջազգային օրվան:

Դպրոցի 8-րդ դասարանների աշակերտները գեղեցիկ ասմունքով, օրվա խորհրդին համահունչ երգերի բարձրարվեստ կատարումներով և մաղթանքներով շնորհավորեցին բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: Երախտագիտության և սրտառուչ բարեմախթանքների խոսքեր հղելով ուսուցիչներին՝ աշակերտները արժևորեցին ուսուցչի դերը և կոչումը բոլոր ժամանակներում:

Միջոցառման վերջում աշակերտները ծաղիկներ նվիրեցին բոլոր ուսուցիչներին:

Միջոցառումը կազմակերպել էր  8-րդ  դասարանի դասղեկ Երանուհի Մկրտչյանը:

ՀՀ Անկախության 26-ամյակ

 

2017թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 26-ամյակին:

‹‹Անկախ Հայաստանը 26 տարեկան է» խորագիրը կրող այս միջոցառումը դարձավ համադպրոցական տոն:

Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգի կատարումով, այնուհետև ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին անկախության հաստատման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ընդմիջվում էին հայրենասիրական երգերի բարձրարվեստ կատարումով և ասմունքով:

Մանրամասն տեղեկություններ հաղորդվեցին ՀՀ Անկախության հռչակագրի, հանրաքվեի և միջազգային կառույցների կողմից ՀՀ Անկախության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձան նաև ԽՍՀՄ-ի փլուզման և ԱՊՀ երկրների ձևավորման ու զարգացման պատմությանը:

Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ պարային կատարումով՝ ‹‹Արցախ»: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս. Թունյանը և շնորհավորեց բոլոր մասնակիցներին, ներկաներին, հյուրերին անկախության օրվա առթիվ:

Միջոցառումը կազմակերպել էր  Ռ. Չիբուխչյանը

Ձմեռային անուրջներ

 

img_5476img_5472 img_5455 img_5452

2016թ.-ի դեկտեմբերի 14-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվեց նկարչական մրցույթ՝ ‹‹Ձմեռային անուրջներ» խորագրով:

Դպրոցի X-XII դասարանների նկարող աշակերտները պատկերեցին գեղեցիկ բնանկարներ, ձմեռային տարբեր պատկերներ: Մեծ էր ոգևորությունը, ակտիվությունը, ստեղծագործելու, լավագույնը լինելու ձգտումը:

Լավագույն, հաջողված նկարները ցուցադրվեցին դպրոցի ցուցահանդեսում:

Մրցույթը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Ռ. Չիբուխչյանը

 

 

 

Ամանորյա մաղթանքներ

2016թ. դեկտեմբերի 19-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում  տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամանորի տոնին:

Տոնական շքեղ ձևավորումով զարդարված բեմը հենց սկզբից գրավեց հանդիսատեսին, իսկ աշակերտների բեմական խոսքը և վարպետությունը հիացմունք պատճառեցին բոլորին: Միջոցառումն սկսվեց տոնածառի մոտ Ամանորին սպասող երեխայի խոհերով, թե արդյոք Ձմեռ պապ կա՞: Եվ կատարվում է հրաշք, հայտնվում է Ձմեռ պապը և զրուցում երեխայի հետ:

Տոնական տրամադրություն ստեղծող երգով ու պարային բեմադրություններով բեմ բարձրացան 12բ դասարանի աշակերտնները և իրենց ելույթում ներկայացրին դպրոցի առորյան, հաջողություններն ու ձեռքբերումները, ուսուցիչներին ու համադասարանցիներին:

Ամանորյա ուրախ միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին բոլորին՝ շնորհավորելով բոլոր ուսուցիչների և դպրոցականների Նոր տարին:

Բարեմաղթանքներին միացավ դպրոցի տնօրեն Ս. Թունյանը և նշեց, որ ամանորյա ուրախ տրամադրությունը և միջոցառման բովանդակալից ընթացքը անմոռաց  տպավորություն թողեցին դահլիճում գտնվող հանդիսատեսի մոտ:

Միջոցառումը պատրաստել էին բնագիտամաթեմատիկական հոսքի 12բ դասարանի աշակերտները և դասղեկ Ե. Մկրտչյանը:

 

«ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ»

Ստեփանավանի հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում փետրվարի 20-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հ. Թումանյանի ծննդյան օրվան: Միջոցառումը կրում էր « Ես ձեզ հետ եմ, ձեր մեջ» խորագիրը:

Միջոցառումը ներկայացնում էին 10ա հումանիտար հոսքի աշակերտները:

Ներկայացվեց Թումանյանի կյանքն ու գործունեությունը, ներկայացվեց Թումանյանի ստեղծագործություններից, նրա կողմից գրված երգեր:

Ներկայացրեցին ի՞նչ է քառյակը և ասվեցին քառյակներ:

Միջոցառումը տոգորված էր Թումանյանական ոգով և ոգեշնչող էր աշակերտների համար:

Միջոցառման վերջում գիրք նվիրելու օրվա կապակցությամբ աշակերտները դպրոցին նվիրեցին գիրք, տնօրենն իր հերթին միջոցառման բոլոր մասնակիցներին նվիրեց գրքեր:

Միջոցառումը կազմակերպել էին փոխտնօրեն Ռ. Չիբուխչյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Վ. Սուքիասյանը:

 

Հաղթական մայիս

ՀՀ ԿԳՆ «Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում մայիսի

10-ին  տեղի ունեցավ միջոցառում «Հաղթական մայիս» խորագրով:

Միջոցառումը սկսվեց բեմականացված պատերազմի փոքրիկ դրվագով:

Աշակերտները հնչեցրին գեղեցիկ ասմունքներ, երգեր, պարեր նվիրված մայիսի 9-ին, Շուշիի ազատագրմանը: Երգերը հնչեցին խրոխտ և հաղթական:

Դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը շնորհավորեց բոլորի մայիսի  9-ը:

Միջոցառումը կազմակերպել էին 9-րդ «ա» դասարանի աշակերտները և

դասղեկ Ա. Բարոյանը